Փաշինյանը պետք է ասի, որ կա նաև այլ գույն՝ «Ժառանգությունը»

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը բավական թեժ է անցնում:Նախկինում երբեք ավագանու ընտրությունները այսչափ քաղաքականացված և լարված չեն անցել:

Ավագանու ընտրությունների քարոզարշավն էլ ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը չեն պատրաստվում առանց պայքարի իրենց տեղը զիջել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից քաղաքական դաշտի սևերի և սպիտակների բաժանումը առավել խորացրեց  անվստահությունը: Այս իրավիճակը կարող է խնդիրներ ստեղծել նաև Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանը թույլ չտվեց, որպեսզի իր շուրջ կոնսոլիդացվեն քաղաքական ուժերը ու փորձում է իր համար միակ հենարան դարձնել իր կուսակցությունը: Ահա այս էր պատճառը, որ «Ելք» դաշինքի մասնակից նախկին ուժերը և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հարց մտնի խորհրդարան, ապա իրենք կմտածեն կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկել:

Այս պահին ակնհայտ է, որ եթե ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը չհավաքի 70 տոկոս և ավելին, ապա նա լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ԱԺ առաջիկա ընտրություններում: Չունենալով քաղաքական լուրջ հենարան և հասարակության բացարձակ մեծամասնության աջակցությունը` նա չի կարողանա կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Փաշինյանին այս պահին անհրաժեշտ է, որ ավագանիում, բացի իր կուսակցությունից, լուրջ ներկայություն ունենա նաև մեկ այլ քաղաքական ուժ, որն իր գնահատմամբ «հակահեղափոխականների» ճամբարից չէ: Այս պահին Փաշինյանի համար ամենահավանական և ուժեղ դաշնակիցը կարող է լինել Ժառանգություն կուսակցությունը ու Փաշինյանը պետք անի ամեն բան, որպեսզի իր հայտարարության հետևանքով չտուժի այս կուսակցությունը: Կարճ ասած Փաշինյանը պետք է հայտարարի, որ բացի սևերից և սպիտակներից այլ գույներ էլ կան քաղաքական դաշտում:

Այս թեմայով