Փաշինյանը չպետք է իրականացնի քայլեր, որի համար մանդատ չի ստացել. Դանիելյան

Նոր պայմաների ստեղծում  և նախապատրաստում արտահերթ խորհրդարանական ընտրություններին` դրանց համար պատրաստելով նոր պայմանները», Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

 
Մանրամասնելու համար, թե ինչ նկատի ունի ասելով` նոր պայմաների ստեղծում և նախապատրաստում արտահերթ ընտրությունների, քաղաքագետը խոսեց առաջնահերթությունների մասին, որոնք իր կարծիքով բխում են հեղափոխության սկզբունքներից.
 
«Առաջնային է կարգավորել սեփականության դաշտը, այսինքն վերջին 25 տարիների ընթացքում բազմաթիվ անօրինական հարստություն և սեփականություն է եղել , որի պատճառով տնտեսությունը չի կարող զարգանալ և չեն կարող լուծվել սոցիալական խնդիրները:
 
Պետք է հանրության կողմից ընդունելի միջոցոռումներ տեղի ունենան, որպեսզի այդ սեփականությունը մտնի լեգիտիմ դաշտ:
 
Հաջորդ առաջնահերթությունը կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելն է , կուսակցությունների վերագրանցման մասով: Այն ուժերը պետք է իրավունք ստանան մասնակցել ընտրություններին, որոնք համապատասխանում են այն նոր պահանջներին, որը դրվում է հեղափոխությունից հետո:
«Օրինակ ` կարելի է չվերագրանցել որևէ կուսակցության, որը չհամապատասխանի նոր չափանիշներին» ,-նշեց քաղաքագետը ավելացնելով, որ գործող կառավարությունը միաժամանակ պետք է ապահովի օպերատիվ կառավարում, քանի որ այլ հարցերի մասով մանդատ չունի մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացումը:
 
Ստեփան Դանիելյանը նկատեց, եթե գործող իշխանությունը դուրս է գալիս վերոնշված առաջնահերթությունների շրջանակից և իշխանությունը օգտագործում է կուսակցության կազմավորման համար, կնշանակի որ ստեղծում է անհավասար պայմաններ` արդար և ազատ ընտրություններ կազմակերպելու համար .
 
«Հակահեղափոխությունը պետք է գաղափարական դաշտում որոնել: Եթե այս խնդիրները չեն կատարվում և կատարվում են այլ խնդիրներ` դրա մեջ մենք կարող ենք տեսնել հակահեղափոխություն այն իմաստով, որ այլ հարցեր են լուծվում , ոչ թե այն հարցերը , որոնք դրվել են հեղափոխության ժամանակ և որի մանդատը ստացել է գործող վարչապետը »,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը:

Այս թեմայով