Փաշինյանը չկարողացավ «խոդի տալ» սովետական «Ժիգուլին»

Ուղիղ մեկ տարի առաջ, այն ժամանակ դեռ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի հանրահավաքներ էր կազմակերպում՝ ընդդեմ թանակցումների։ Փաշինյանը և իր թիմակիցները մեղադրում էին Սերժ Սարգսյանի իշխանությանը տնտեսական քաղաքականության տապալման մեջ։ Նշում էին, որ համակարգը կոռումպացված է, կան մոնոպոլիստներ, որն էլ բերում է թանկացումների։ Փաշինյանի թիմը անգամ հրապարակ էր բերել ռուսական արտադրության հին «Ժիգուլի» և այն նմանեցնում էր Հայաստանի խափանված տնտեսությանը, որը Սերժ Սարգսյանը չի կարողանում գործի գցել։

Այդ հանրահավաքներից անցել է մեկ տարի, և հիմա իշխանության են եկել նրանք, ովքեր բողոքում էին թանկացումների դեմ, բայց ապրանքների թանկացման ընթացքը չի կանգնել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թանկացավ նաև գազը, որը էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Փաշինյանի իշխանության օրոք շեշտակի նվազել էր միայն բանանի գինը, բայց սա էլ ժամանակավոր բնույթ կրեց, և մի քանի շաբաթ է՝ բանանը կրկին  վաճառվում է նախկին գնով։

Հետաքրքիր է՝ հիմա ինչն է խանգարում Նիկոլ Փաշինայնին և իր թիմին գործի գցել Հայաստանի տնտեսության «Ժիգուլին»։ Փաշինյանն ասում է՝ չկան մոնոպոլիաներ, ու վերացված է կոռուպցիան։ Եվ եթե իրապես հավատանք Փաշինյանին ու վստահ լինենք, որ կոռուպցիա ու մոնոպոլիաներ չկան, ապա կգան միակ հնարավոր եզրահանգմանը՝ Փաշինյանի թիմն է անկարող ու հեռու տնտեսություն կառավարելուց։ Հիմա էլ, փաստորեն, Հայաստանի դժբախտությունը կառուպցիան և մոնոպալիաները չեն, այլ անկարող և ոչ գիտակ կառավարիչներն են, որոնք միայն ապրիլին Փաշինյանի հետ քայլելու համար պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում։

Անի Սահակյան

Այս թեմայով