Home » ՄԱՄՈՒԼ » Փաշինյանը չի բացառել, որ կառաջադրվի 2018 թվականի նախագահական ընտրություններում

Փաշինյանը չի բացառել, որ կառաջադրվի 2018 թվականի նախագահական ընտրություններում

նիկոլ-փաշինյան1«ՀԺ»-ն գրում է . «Ազատություն» ռ/կ տնօրեն Հրայր Թամարազյանը կիրակի «Ազատության» TV-ի եթերում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե արդյոք նա չի պատրաստվում որպես թեկնածու առաջադրվել 2018թ. նախագահական ընտրություններում։ «Դրա համար մի քանի պայմաններ են անհրաժեշտ։ Նախ պետք է լինի քաղաքական թիմ, որ կայացնի այդ որոշումը։ Այսօր զբաղված ենք «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ձևավորմամբ։ Տեղայնացնելով ասեմ, պիտի պայմանագիրը որոշի, որ նախ մասնակցում է նախագահական ընտրություններին. եւ երկրորդը որոշի, թե ով է լինելու իր թեկնածուն։ Եթե կորոշի, որ ես եմ լինելու, ես կստանձնեմ այդ պարտավորությունը, բայց շատ ավելի ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ Պայմանագիրը ունի այլ թեկնածու, որի շանսերը ավելի մեծ են։ Չեմ կարող բացառել իմ առաջադրումը, բայց չեմ էլ կարող բացառել չառաջադրվելս։ Որ գործունեությունս նվիրված Է լինելու Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարին, կասկածից վեր է։ Իսկ այդ ընթացքում ինչ կարգավիճակ կունենամ նախագահի թեկնածուի՞, թե վստահված անձի, ցույց կտա ժամանակը»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։ Կարդացեք «Հայկական Ժամանակի»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 82 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy