Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը չի կարող լինել վարչապետի թեկնածու, այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պնդում ենք, որ բանակցություններում մասնակցելու է վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը և ԱԺ մեծամասնության ղեկավարը։ Մեր օրակարգը պարզ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, որը կայացավ, այնուհետև ժողովրդի թեկնածուի նշանակումը վարչապետի պաշտոնում, և ես պնդում եմ, որ ՀՀԿ-ից որևէ թեկնածու չի կարող լինել վարչապետի թեկնածու», — ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ բանակցությունների միակ թեման լինելու է իշխանության անցնցում փոխանցումը։

Այս թեմայով