Փաշինյանը հանուն «աներձագի» «քցում» է կուսակցին

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը  երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից․«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու,  լայվով կմանրամասնեմ», — գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Աճեմյանը իր խոսքում նաև կասկած հայտնեց, որ իրեն չեն ընդգրկել ցուցակ, քանի որ թիվ 3 ընտրատարածքից պատգամավոր կարող են դառնալ չորս հոգի ՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Էրիկ Գրիգորյանը և Հրաչյա Հակոբյանը (Նիկոլ Փաշինյանի աներորդին), ու եթե Գևորգ Աճեմյանը առաջադրվեր, ապա նրանցից մեկը չէր կարողանա դառնալ պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Գևորգ Աճեմյանին ռեյտինգային ցուցակից դուրս են թողել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը կարողանա դառնալ պատգամավոր։ Նա ամենաքիչ ճանաչված պատգամավորն է, իսկ վերջին մի քանի ամիսների իր պատգամավորական գործունեությամբ ցույց է տվել, որ չի փայլում ինտելեկտով։ Ու հիմա, Գևորգ Աճեմյանին դուրս թողնելով, Փաշինյանը ճանապարհ է բացում իր աներորդու համար, և եթե Հրաչյա Հակոբյանը հավաքի անգամ 50 ձայն, ինչը շատ հավանական է, միևնույնն է, նա կդառնա պատգամավոր։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են իրենց զգում հիմա Փաշինյանի այն թիմակիցները, ովքեր տարիներ շարունակ ծաղրում էին Տարոն Մարգարյանի աներորդուն։ Ստացվում է՝ նոր Ազգային Ժողովն էլ կունենա իր աներորդին։

Այս թեմայով