Փաշինյանը գյուղատնտեսական վարկերի ներման մասին

Փաշինյանի խոսքով՝ պետք է սկսել մեծ հայրենադարձության գործընթացը,  պետք է սկսվի արտագաղթի անիվը հետ պտտել:

Վարչապետի թեկնածուն ասաց, որ կադրային ջարդ չի լինելու, քանի որ  ՀՀ պետական համակարգում կան պրոֆեսիոնալներ, որոնց տաղանդը  չի դրսեւորվել: «Պետական կառավարման համակարգում պետք է  մեկտեղել մեր ջանքերը երաշխավորելու բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգից: Իսկ  ազատված միջոցները պետք է դառնան  ներդրումներ: Անհրաժեշտ է կիրառել տնտեսական  զարգացման այնպիսի մոդել, որը կկրճատի աղքատությունն ու կթեթեւացնի սոցիալական վիճակը»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Որպես առաջնահերթություն Փաշինյանը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը՝ ռազմարդյունաբերական համալիրի կայացման նպատակով. «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսության ոլորտը, նվազեցնել չմշակված գյուղատնտեսական հողերը: Դրամատիկ ջանքեր պետք է գործադրենք վարկային արտոնություններ տալու գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Գյուղացիական վարկային պարտավորությունների ամբողջական կամ մասնակի ներման համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել վարկային կազմակերպությունների հետ»:

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ առաջիկայում դեպի Իրան խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման համար նոր հնարավորություններ կբացվեն, իսկ դեպի ԵԱՏՄ գյուղմթերքների արտահանման համար հնարավորությունները կընդլայնվեն:

 


Այս թեմայով