Փաշինյանը բարկացել է Սարգսյանի վրա և պահանջել չափը չանցնել

Այսօր լրագրողները երկար դադարից հետո հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահը վերջին մի քանի ամիսներին ավելի հաճախ լինում էր դրսում ու նաև կարևոր հայտարարություններով էր հանդես եկել, որոնց մասին Հայաստանում չէր խոսել։ Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  նախագահ Արմեն Սարգսյանը խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

Հայաստանում արդեն նախագահ Արմեն Սարգսյանը կտրուկ փոխեց իր հայտարարության ռակուրսը․«Նախ այդ հայտարարությունը պետք է կատարեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին՝ եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, և որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»,-լրագրողների հետ զրույցում խոսելով իր հայտարարության մասին՝ ասել էր նախագահ Սարգսյանը։

Politik.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում նախագահ Արմեն Սարգսյանի վախվորած հայտարարությունը իր դրդապատճառներն ունի։ Ըստ մեր վստահելի աղբյուրների՝ երբ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ զրույց է ունեցել նրա հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացել է նախագահ Արմեն Սարգսյանի  վրա և պահանջել, որ նա իր համար նախատեսված սահմանները չանցնի ու չփորձի արտաքին քաղաքականության հարցում  օրակարգ թելադրողի դիրք բռնել։

Ահա այս կոշտ զրույցի ժամանակ Փաշինյանը առաջարկել է Սարգսյանին որևէ ֆորմատով հրապարակային հետ կանգնել իր խոսքերից։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր «վրա դրված» խնդիրը իրականացրել է և ասել է, որ իր հայտարարությունը քաղաքական չի եղել։ Դատելով նախագահի կարգավիճակում Արմեն Սարգսյանի գործունեությունը՝ իսկապես գալիս ես եզրահանգման, որ նրա քայլերը քաղաքական չեն, ավելի շուտ մշակութային կամ սպորտային բնույթ են կրում։

Այս թեմայով