Փաշինյանը՝ իր և Ալիևի հանդիպման մասին

Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, պատասխանել է լրագրողների հարցերին։

Վարչապետի խոսքել է  արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման մասին ու ասել է, որ այն դժվար թե կարելի է շրջադարձային համարել։

«Հանդիպում է եղել, շփում է եղել, ըստ էության՝ առաջին շփումը այս թեմայի շուրջ, և որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ: Դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում շփում, ծանոթություն: Եվ նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այդ այցի արդյունք: Ընդհանուր առմամբ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան Հայաստան գալու:

 Այնպես որ, այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կապերի հաստատման այց: Սրանով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել»,– ասել է Փաշինյանը։

Հարցին, թե նախատեսվում է արդյոք հանդիպում Ալիևի հետ, Փաշինյանը պատասխանել է, որ այս պահին այդպիսի որևէ կոնկրետ խոսակցություն չկա։

Այս թեմայով