Home » հրատապ » Փայտով սպանել է երիտասարդին, իսկ հետո այրել դիակը

Փայտով սպանել է երիտասարդին, իսկ հետո այրել դիակը

скачанные файлыՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Տուժողը հանդիսանում է Ջրաշեն գյուղին բնակիչ Գ.Արզունյանը, 33 տարեկան։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. փետրվարի 11-ին տուժողը համագյուղացի երիտասարդի հետ այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։

Առերևույթ հանցագործություն կատարած անձը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ.Արզունյանի գլխին և սպանել նրան, որից հետո, ըստ նախնական տվյալների, վերջինիս դիակը փաթաթել են գորգով, ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով։ Պարզվել է նաև այն երիտասարդի ինքնությունը, ում ուղեկցությամբ տուժողը դեպքի օրն այցելել է 46-ամյա տղամարդուն, ով բերման է ենթարկվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործով այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Դիտվել է 112 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy