Home » ՄԱՄՈՒԼ » «Փակ շուկան» սուպերմարկետ չի դառնալու

«Փակ շուկան» սուպերմարկետ չի դառնալու

«Փակ շուկայում» շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը. «Ինչպես «Ժամանակին» երեկ տեղեկացրեց շինարարական աշխատանքները համակարգող Լեւոն Խաչատրյանը, շուկան կբացվի մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Նրա հավաստմամբ՝ աշխատողները եղել են տեղում, տեսել են, թե որտեղ են աշխատելու. «Բոլորն էլ իրենց տեղը գիտեն, ներսում փայտից սեղաններ են դրված»:

Լ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ շուկայի բացումը շուրջ 650-700 նոր աշխատատեղով կապահովի, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մինչ այժմ պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանի շահերը, ներսում աշխատանք կունենան:
pak-shuka

Հարցին՝ եթե աշխատողները եղել են ներսում, ինչո՞ւ ճարտարապետներին ոչ մի անգամ ներս չեն թողել, նա պատասխանեց. «Իրենք ցանկություն չեն ունեցել, չեն մտել ներս: Եկել, դիմացի մայթին կանգնել են… Բայց անզեն աչքով երեւում է, որ այս շուկայի տեսքը պահպանվել է: Անմիտ խոսակցություններ են, «Փակ շուկան» սուպերմարկետ չի դառնալու»»,- գրում է «Ժամանակը»։

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy