Փակ հանդիպում՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ

հովիկ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումները անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, եւ ամեն անգամ հրավիրվում է գործարարների մի առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին եւ տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան: Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձեւավորված բացասական վերաբերմունքը: Սակայն մասնակիցների պատմածները լրիվ հակառակ տպավորություն են ստեղծում. նրանք իրականում միայն ազատ մրցակցային հնարավորություններ են պահանջում, ինչն այս իշխանությունը չի կարող տալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով