«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով

«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով,  Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է բլոկադայի ենթարկենք Ազգային ժողովին  մոտեցող բոլոր մուտքերը», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաղրամյան պողոտան փակված է իրենց ու ոստիկանների կողմից։

«Ես ուզում եմ, որ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու, մեկը Բաղրամյան պողոտան է, մյուսը՝ Դեմիրճյան-Պռոշյան, Սարյան փողոցը, Հալաբյան փողոցիցի մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր», — ասաց նա։

 «Իմ քայլը» շարժման առաջնորդն ասաց, որ վաղը պետք է հայտարարել համահայաստանյան դասադուլ ու գործադուլ։

«Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուս գա փողոց, բոլորն՝ առանց բացառության», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մարզերի բնակիչներին հորդորեց փակել միջպետական բոլոր ճանապարհհները, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, մեքենաներով գան, հասնեն Երևան։

«Ես կարծում եմ, որ փողոցների շրջափակումը պետք է սկսել այսօրվանից, գիշերը պետք է այդ պրոցեսը շարունակվի ու առավոտյան ալիքաձև զարգանա», — նշեց Ն. Փաշինյանը։

Այս թեմայով