Փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

government-sessionԿառավարությունն ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում, որի նպատակը երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարությունը հաստատել է Շիրակի և Արմավիրի մարզերում բնակարաններ ստացող բնակիչների ցանկը: Մարզպետները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգօրյա ժամկետում, նշված ընտանիքների հետ պետք է կնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով