Փա՛ռք ու պատի՛վ Արցախյան շարժման մեր բոլոր մասնակիցներին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հաթեքի գումարտակի հետ

1988թ.-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին հանրահավաքի յուրօրինակ վերարժևորմն էին այսօր Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Հաթերք համայնքներում տեղի ունեցած հանդիպումները:

«Ազատ հայրենիք» կուսակցության տեղական կառույցների կազմակերպմամբ՝ շատ կարևոր և բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել նշված համայնքների երիտասարդության՝ մեր նորօրյա հայրենիքի պաշտպանների հետ: Թև թիկունքի տված՝ նրանց մի մասը շարունակում է իր ծառայությունը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, մյուսներն էլ իրենց ավանդն են բերում մեր երկրի շենացմանը: Իսկ Ապրիլյան պատերազմի օրերին միասին էին՝ անառիկ դարձնելով մեր հանրապետության սահմանները: Հաղթանակի գիտակցումն ու վաղվա օրվա հանդեպ ուենցած հավատը ես այսօր մեկ անգամ ևս տեսնելու հնարավորություն ունեցա:

Եթե Առաջաձորում կասեցվել է թշնամու առաջխաղացումը, ապա Հաթերքում կերտվում է արդի ժամանակաշրջանի զարգացած գյուղի տեսլականը:

Թշնամու օկուպացիայից գրեթե ամողջությամբ թալանված և ավերված երբեմնի մեր ամենահարուստ Մարտակերտի շրջանում շատ բան է հաջողվել շտկել: Համոզված եմ՝ շրջանի ապագան ավելի լուսավոր է լինելու՝ ներդրումային նոր ծրագրերով պայմանավորված, որոնց մի մասի վերաբերյալ արդեն հայտարարվել է: Ու նաև դրանում է կայանում մեր Շարժման և Հաղթանակի Խորհուրդը:

Փա՛ռք ու պատի՛վ Արցախյան շարժման մեր բոլոր մասնակիցներին, ովքեր սկիզբ դրեցին մեր երազանքների միասնական Հայրենիքի կերտմանը…

Այս թեմայով