Ցուցմունք տալու պահին Վյաչեսլավ Հարությունովը եղել տրամադոլի ազդեցության տակ

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ  Գագիկ Ծառուկյանն  Էդուարդ Բաբայանը ֆիզիկապես ներկա չեն եղել։

«Իմ կողմից նման հարց չի բարձրացվել, որ պարոն Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանը ինձ ծեծել են։ Միջադեպ եղել է, որի մասին ես ցուցմունք եմ տվել։ Ես տեղափոխվել եմ հիվանդանոց, դեղերի ազդեցության տակ եմ եղել՝ դիմիդրոլ, տրամադոլ (տրամադոլը հոգեմեդ նյութ է), վերակենդանացման բաժանմունք 00։30 ինչ-որ մեկն է եկել, ինչ-որ բան է պատմում ու ասում, որ պիտի ստորագրվի, հետո՝ 4։30-ին, էլի ինչ-որ մեկն է գալիս, այդքան հրատա՞պ էր։ Առավոտյան 8-ին կնոջս են ներս թողնում, ումից իմանում եմ, թե ինչ է տեղի ունեցել: Առաջինն, ասում եմ, որ նման բան չի եղել, ինձ Ծառուկյանն ու Էդոն չեն ծեծել, ու կնոջս ուղարկում եմ Ծառուկյանի մոտ:Ես ազատամարտիկ եմ, ես այն մարդը չեմ, որ իր 30 տարվա կնոջն ուղարկի իրեն ծեծողի մոտ։ Ես կնոջս ուղարկել եմ Ծառուկյանի մոտ, մեր մեջ եղբայրական հարաբերություններ են», — այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Այս թեմայով