Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ցուցադրված «Իսկանդեր Մ»-ը Հայաստանինը չէ՞

Ցուցադրված «Իսկանդեր Մ»-ը Հայաստանինը չէ՞

մեքենա«Իսկանդեր Մ» հրթիռային համակարգերի տեղադրումը Հայաստանի զինվորական կայանում ուղղված  է ոչ Ադրբեջանի դեմ, քանի որ Գյումրիում տեղակայված ռուսական զինվորական ռազմաբազան ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ռուս հայտնի փորձագետ, Ռուսական համալսարանի վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքական և ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը:

Փաստորեն ռուս վերլուծաբանը հայտարարում է, որ չպետք է ոգևորվել, քանի որ  «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգերը  Հայաստանինը չեն, այլ ռուսական ռազմաբազայինը:

Politik.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: ՊՆ մամուլի խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց:

Մնում է հուսալ, որ ռուս քաղաքագետի հայտարարությունը ուղղակի իր սեփական ենթադրության արդյունք է՝ հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք փաստել, որ Հայաստանը այնքան է  իր դեմքը կորցրել, որ պատրաստ է թատերական ներկայացման մասնակից դարձնել սեփական զինված ուժերը:

Դիտվել է 306 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy