Ցուրտ ու մութ տարիները հենց այս անկախության ու պայաքրի համար էր

Armen-Martirosyan1Քաղաքական վերջին զարգացումներից է այսօր խոսել «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը: Նա ասել է, որ վերջին շրջանի զարգացումները չի տեղավորվում այն ներդրումների մեջ, որ այս տարիների ընացքում ժողովուրդն է իարկանացրել: « Բոլորս միասին՝ անկախ կրթական ցենզից ու սոցիալական վիճակից, մենք բոլորս պայքարել ենք Հայաստանի ու ԼՂՀ-ի անկախության համար: Այսպես կոչված ցուրտ ու մութ տարիները հենց այս անկախության ու պայաքրի համար էր, ուստի և այն նսեմացնող գործընթացը, որ հիմա իրականացվում է՝ խիստ անընդունելի եմ համարում ու ցավում եմ, որայն տեղի է ունենում իշխանությւոնների հովանավորությամբ: Ես խիստ անընդունելի եմ համարում, և կարոծում եմ, որ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե քաղաքական ուժերը ինչ արտաքին գերակայություններ ունեն, միանշանակա բոլորը պետք է համախմբվեն, պետք է պահանջեն իշխանություններից հրաժարական տալ: Զորի Բալայանի նամակը չեմ տեսնում մեկ կամ մի քանի անձանց կողմից ուղղված նամակ, այդ դեպքում ես կողջունեի այն որպես կարծիք»,-ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

 


Այս թեմայով