Ցմահ ազատազրկման դատապարտվածի անունից 80000 դրամ են փոխանցել Արցախ

Ցմահ-դատապարտյալ-1«Երեկ պատահաբար մի գեղեցիկ քայլի մասին տեղեկացանք: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարոդական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։
Դատապարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։
Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների կողքին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին կլրանա ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկի՝ ՀՀՇ ակտիվիստ Արմեն Տեր-Սահակյանի ազատությունից զրկվելու քսան տարին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Դիտվել է 181 անգամ
 


Այս թեմայով