Ցավոք սրտի, վերջին ժամանակներում Սերժ Սարգսյանի հետ հարաբերություն չունեմ. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որեւէ հարաբերություններ չունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աjս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է իրեն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, այս պահին ինչ հարաբերություններ ունի նրա հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է.

«Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ: Այսինքն հարաբերություն չունեմ, չեմ հանդիպել»:

 

 

Այս թեմայով