Ցավում եմ, որ մեր երկրում կա պաշտոնյա, ով կառավարվում է Նուբարաշենի բանտից.Նարեկ Մալյան

 Քիչ առաջ Նարեկ Մալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ իրեն  զանգահարել են  ոստիկանությունից և տեղեկացրել, որ իր դեմ կրկին հաղորդում են ներկայացրել:
Politik.am-ի հետ զրույցում Նարեկ Մալյանն ասաց` այս պահի դրությամբ միայն գիտի, որ մարդասպան Մհեր Ենոքյանի պաշտոնյա կինը կրկին դիմել է ոստիկանություն իրեն  պատասխանատվության ենթարկելու համար` նշելով, որ Մալյանը ֆեյսբուքյան հետապնդումներ է կազմակերպում իր դեմ.

«Ինձ հրավիրեցին Մալաթիայի ոստիկանություն, ինչին ես պատասխանեցի, որ փաստաբանիս հետ խորհրդակցելուց հետո կարձագանքեմ ` կգնա՞մ, թե՞ ոչ: Այս ամենը արդեն ծիծաղելի է դառնում` մարդասպանի պաշտոնյա կինը, երևի թե  օգտվելով իր պաշտոնական լծակներից, փորձում է կանխել հանրային իրազեկման իմ գործառույթը»:

Հարցին, թե որքանով է իրատեսական նման դատական հայցի հաջողությունը, քանի որ նախորդը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով, Նարեկ Մալյանը պատասխանեց.

«Այս ամենից կարող եմ ենթադրել, որ մարդասպանի տիկինը սուտ մատնություն իրականացնելու հետ սեր ունի, ինչի կապակցությամբ մենք մի անգամ դիմել ենք, և երկրորդով կդիմենք արդեն  Գլխավոր դատախազություն: Նա ամբողջությամբ գտնվում է մարդասպանի ազդեցության տակ, ինչպես նաև կառավարվում է վերջինիս թելադրանքով»:

Այս թեմայով