Ռեֆորմները ցավոտ են, բայց պետք է տեղի ունենան. կենտրոնի թաղապետը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

Ազատության հրապարակում Երևանի կենտրոնի թաղապետ Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ ռեֆորմները ցավոտ են, բայց պետք է տեղի ունենան.«Եթե մենք խոսում ենք իրավական պետությունից, հեղափոխությունից, և 81 տոկոսը մեզ վստահել է, առաջին հերթին սենց բաների համար է վստահել, որ կարողանանք այդ ցավոտ ռեֆորմներն անել: Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք մեզանից խլածը՝ երևանցիներից ու Երևանից»:

Թաղապետը նշեց նաև, որ այլևս երբեք թույլ չեն տալո՝ Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում սրճարաններ լինեն:

Սողոմոնյանը նաև տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ աշխատողներին տեղեկացվել է ապամոնտաժման համար, ու սա նրանց չպետք է անկանկալի բերեր:

 Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Սեփականատերերն ու աշխատակիցները դժգոհ են:

Այս թեմայով