Ցանկացած փորձ` խաթարելու Մինսկի խմբի ձևաչափը, կնշանակի ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին. ԱԺ փոխնախագահ

Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանիցհետաքրքրվեցինքթե ինչպես է գնահատում այս քառօրյայիաշխատանքները և մասնավորապեսո՞ր հարցերն ենըստ իրեն,ամենակարևորը:

 

231633031384442193-Խորհրդարանի այս քառօրյան կարելի է բնութագրել որպես շատ աշխույժ և դինամիկ, պատգամավորների ակտիվ մասնակցությամբ և քննարկումների սկզբունքայնությամբ: Քառօրյայի կիզակետային խնդիրներից մեկը` ղարաբաղյան հարցի քննարկումն էր, որն արտահերթ հարցի կարգով նախաձեռնել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Քաղաքական դաշտի ողջ սպեկտորը ևս մեկ անգամ բարձրաձայնեց իր վերաբերմունքը այս հարցի նկատմամբ և այն կուսակցա-խմբային նպատակներով օգտագործելու շուրջ: Նախևառաջ, ուզում եմ ընդգծել, որ ղարաբաղյան հարցն այն բացառիկ հարցերից է, որի հանդեպ քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները մշտապես դրսևորում են համերաշխ դիրքորոշում: Ղարաբաղի խնդիրն այն խնդիրն է, որի հարցում մեր ժողովուրդը ոչնչի առաջ չի կանգնել, իր զավակների կյանքով և արյամբ է վճարել Ղարաբաղի այսօրվա ազատության և անկախ պետականության համար: Ղարաբաղն այսօր դե ֆակտո անկախ պետություն է, և ողջ հայությունը աջակցում է այդ անկախությանը: Իսկապես, մեր ժողովրդի անվտանգության ապահովումը և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արդի գլխավոր խնդիրներն են: Ներկայիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը համարում ենք անվտանգությանը և խաղաղ կարգավորմանն ուղղված լավագույն ձևաչափը: Այդ իմաստով այսօր փորձել հետ կանգնել դրանից`վտանգելով խաղաղ կարգավորման գործընթացը, կնշանակի բացառապես Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել: Ադրբեջանը ձգտում է ազատվել Մինսկի խմբի կապանքներից, բոլոր հնարավոր հնարքներն օգտագործելով` փորձում է ձևաչափի փոփոխության վերաբերյալ հարց բարձրացնել: Այսօր այս քննարկումն ԱԺ-ում կազմակերպելով` որևէ ծանրակշիռ քայլ չենք անի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար: Դրա փոխարեն կվտանգենք Մինսկի խմբի` խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը `Ադրբեջանին հնարավորություն տալով պայթեցնելու Միսնկի խմբի ձևաչափը և խաղաղ բանակցությունները: Խնդիրը նրանում չէ` մենք վախենում ենք պատերազմից, թե ոչ, թեև յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է անհանսգտանա պատերազմական գործողություններից: Այսօր Հայաստանի քաղաքական ղեկավարության ողջ գործունեությունը նպատակադրված է`խաղաղ բանակցությունների ճանապարհով հնարավորինս առաջ մղելու ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը : Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ԼՂՀ նախագահի կարծիքը այստեղ պետք է գերիշխող լինի, ինչի հետ հարցադրման բովանդակությունը համահունչ չէ: Այսպիսով, կանխատեսելի էր խորհրդարանական քաղաքական ուժերի վերաբերմունքը, որոնց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չէր կիսում այդ հարցի քննարկման ընթացքում հնչող արգումենտները, այլև ընդհանուր առմամբ այն մոտեցումը, երբ ազգի համար կարևորագույն խնդիրը կարող է իջեցվել ,, մանրադրամի,, մակարդակի, կամ օգտագործվել սեփական ռեյտինգի աննախադեպ անկումը կասեցնելու, անհեռատես պահվածքի արդյունքում կորցրածը վերականգնելու նպատակով:

Խորհրդարանը համարյա ողջ կազմով՝ իշխանություն-ընդդիմություն, համերաշխորեն իր վերաբերմունքով և քվեարկությամբ, կարծես, ուզում էր ասել՝ համազգային խնդիրները Ձեր խմբային-անձնական հարցերում որպես գործիք մի՛ օգտագործեք և մի՛ փորձեք այստեղ որևէ մեկից ավելի հայրենասեր կամ ազգային ներկայանալ:

Բնականաբար, քառօրյայի առանցքային թեմաներից է՝ 2014 թ. պետական բյուջեի՝ 2014թ. գլխավոր քաղաքական և ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումը, որը սկսվել էր օրենքով սահմանված կարգով հանձնաժողովների համատեղ նիստերում և շարունակվեց լիագումար նիստում: Բոլոր խորհրդարանական ուժերի, թե՛ դիմադիր, թե ընդդիմադիր խմբակցությունների աննախադեպ ակտիվության պայմաններում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ենթարկվեց խորքային քննության, եղանբազմաթիվ պատգամավորների բազմաթիվ հարցադրումներ և ելույթներ: Վստահ եմ, դա համատեղ աշխատանքի լավ օրինակ էր, կարևոր ,,երկխոսություն,, քաղաքական ուժերի միջև՝ իրենց ասելիքը փոխանցելու և միմյանց լսելի լինելու առումով: 2014 թ. բյուջեի հիմնական առանձնահատկությունը թերևս այն է, որ դա կոնկրետ ժամանակահատվածում պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առաջնահերթ լուծումներն առաջարկող քաղաքական փաստաթուղթ է: Իսկ Հայաստանի առջև այսօր ծառացած գլխավոր ներքին մարտահրավերը տնտեսական զարգացման, յուրաքանչյուր ընտանիքի համար արժանավայել ապրուստի միջոց, աշխատատեղեր ապահովելու գերխնդիրն է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ավելի է խորացել: 2014թ. բյուջեի նախագծի առանձնահատկություններից հատկապես կուզեի նշել սոցիալական բնույթը և տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը:

Քառօրյայի ևս մեկ կարևոր իրողություն` խորհրդարանը հաստատեց ՀՀ նախագահի կողմից առաջարկված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Կարծում եմ, որ 6 տարիների գործունեության ընթացքում Վերահսկիչ պալատը բավականին լուրջ առաջադիմություն է ունեցել, բարձրացրել էական հարցեր: Նախորդ պաշտոնավարման ընթացքում Իշխան Զաքարյանի, ՎՊ խորհրդի և աշխատակազմի կողմից հսկայական աշխատանք է կատարվել, եւ այսօր ՎՊ-ն իրականում վերածվել է պետական միջոցների, պետական սեփականության, համայնքային սեփականության օգտագործման օրինականության վերահսկման կարեւորագույն գործիքի, կարեւորագույն ինստիտուտի: Մենք կարևորում ենք, որ քաղաքականությունը շարունակվի նաև հետայսու: ՎՊ-ն մեծ առաքելություն ունի, քանզի հանրությունը Վերահսկիչ պալատը ստեղծելով, ի դեմս Վերահսկիչ պալատի՝ ուզում է տեսնել մի կառույցի, որը ոչ միայն փաստում է խախտումները, այլեւ վեր է հանում այդ խախտումները ծնող պատճառները, վերլուծում է եւ բերում առաջարկություններ, որոնք հնարավորություն են տալիս համակարգային բնույթի արատներից զերծ պահել կառավարման ողջ պրոցեսը: Բազմիցս խոսվել է ՎՊ բացահայտումների ու չարաշահումների մասին: ՎՊ-ի խնդիրը` իրավական գնահատական տալը չէ, այլ առաջին հերթին պետք է կարողանալ գտնել այն խոցելի կետերը, որոնք օրենսդրական կամ ենթաօրենսդրական փաստաթղթերի, վարվող քաղաքականության դեպքում ոչ արդյունավետ են: Ոչ միայն կարեւոր է արձանագրել խախտումները, այլեւ բացահայտել համակարգային բացերը, դրանով իսկ պայքարել ոչ թե մեկ հանցանքի կամ թերացման դեմ, այլ ստեղծել երաշխիքներ, որ այդ համակարգային բնույթի ախտերը վերանան հիմնավորապես: Կարծում եմ՝ ԱԺ-ի քվեարկությունը՝ 88 կողմ ձայն հօգուտ Ի. Զաքարյանի, հենց այն խոսուն փաստն է, որը ցույց է տալիս, որ խորհրդարանը, երկրի նախագահի հետ միասին, հույս է կապում ՎՊ-ի հետ:

 


Այս թեմայով