Ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ. Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից։

«Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում», — լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է։

«Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման, տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ», — նշեց Արմեն Սարգսյանը։

Այս թեմայով