Ցանկալի կլինի արտահերթ ընտրություններ լինեն ամռան վերջ. Արմեն Մարտիրոսյան

«Բավականին լավ հնարավորություններ կան, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանելու համար»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ներքաղաքական զարգացումներին զուգընթաց սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընրությունների հնարավորությունների մասին : 

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այդ հնարավորությունները կարելի է 2 շրջանի բաժանել՝ օրենսդիր և գործադիր.

«Նոր Կառավարության ձևավորումից հետո հնարավորություն կա, խորհրդարանական մեծամասնության հետ որևիցե աշխատանք իրականացնելու արդյունքում ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններ լինեն, բիզնեսի և քաղաքականության տարանջատում տեղի ունենա և իհարկե փոփոխվի կուսակցությունների մասին օրենքը»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:

Անցում կատարելով երկրորդ՝ գործադիր բաժնին,  մեր զրուցակիցը կարևորեց ուժային կառույցների իրական աշխատանքի վերականգնում,  քանի որ Մարտիրոսյանի պնդմամբ վերջին տարիների ընթացքում այդ կառույցները որևէ կերպ  «չեն կարողանում տեսնել» ընտրակաշառք բաժանողներին , ադմինիստրատիվ ուժ կիրառողներին, «քրեական հեղինակություններին».

«Կարևոր հանգամանքներից է՝ տեղեկատվական դաշտի ազատականացումը, ինչը որ մենք դեռևս չունենք»,-ընդգծեց Արմեն՝ Մարտիրոսյանը և շարունակելով միտքը նշեց, որ համակարգը անպայման պետք է մաքրվի ընտրակեղծարարներից:

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե վերոնշյալ քայլերը իրականացվեն` երկու կամ երեք ամիս հետո կարող ենք անցկանել շատ հաջող ընտրություններ:

«Ես կառաջարկեի նաև, որ ընտրական օրենսգրքում՝ ձայների հաշվարկման համար օգտագործվի «Block chain» (բլոկ չեյն) համակարգը, որը իրենից ներկայացնում է մուտք ունեցող, բայց ելք չունեցող համակարգ, որևէ մեկը չի կարող մտնել և փոփոխել հաստատված պարամետրերը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց նաև, որ ընտրությունները ցանկալի է լինեն մինչև ամռան վերջ , սակայն գործող իշխանության արձագանքներից հասկանալի է դառնում , որ ընտրությունները հավանական է տեղի ունեն տարվա վերջ.

«Մենք բոլորս գիտեք, որ գործող խորհրդարանը ոչ լեգիտիմ է, և բնականաբար ոչ լեգիտիմ խորհրդարանից օր առաջ ազատագրվելը պետության համար օգտավետ կլինի»,-եզրափակեց Արմեն  Մարտիրոսյանը:

Այս թեմայով