Ր. Հովհաննիսյանը «Ելք»-ի երթի կեսից կհայտնվի ու «կփարևի» կազմակերպիչներին

«Իրավունք»-ում կարդում ենք է. «Ընտրություններից ընտրություն «հյուրախաղերով» ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, և առաջիկա նախագահի ընտրությունները ևս բացառություն չեն։ Արդեն հայտնի է, որ Ր. Հովհաննիսյանը ժամանել է Երևան։

Ավելին՝ առաջիկա օրերին տեղի կունենա կուսակցության նիստ, որի ժամանակ նա կներկայացնի «ճանապարհային քարտեզ», թե ինչպես զբաղեցնել հանրությանը մինչև ապրիլ։

Ի դեպ «Ժառանգության» մի հատված հակված է միանալ հունվարի 19-ին «Ելքի» կողմից կազմակերպվելիք գնաճի դեմ երթին, սակայն Ր. Հովհաննիսյանին, դժվար թե, ցանկություն ունենան տեսնելու «Ելք» դաշինքի պատգամավորները՝ համարելով, որ նա կանլրջացնի երթը։ Բայց այս հարցում Ր. Հովհաննիսյանը ունի երկրորդ պլան՝ պարզապես հայտնվել երթի կեսից՝ որպես անցորդ ու տեսախցիկների առաջ «փարևել» երթի կազմակերպիչներին՝ միանգամից լուծելով իր մասին հիշեցնելու հարցը»։

Այս թեմայով