Րաֆֆի Հովհաննիսյանի տրամաբանությունը

1 (1)«Այսօր էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատականներ տվեց բազմաթիվ երևույթներին, որոնց վերաբերյալ ցանկացած մեկի բացասական գնահատականը ժողովրդի սրտից է»:

Politik.am Մեկնաբանություն: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ տարեկան ուղերձով և մոտ մեկ ժամ հրապարակային դիմեց իր համակիրներին: Ժառանգության ղեկավարը, ով 2013 թվականին զգալի ձայներ ստացավ նախագահական ընտրությունների ժամանակ` ընտրեց պայքարի ամենատարօրին ուղղին կամ մեզ համար նոր մեթեդը: Զգալի ձայներ հավաքած թեկնածուն իր պայքարի գագաթնակետը համարեց բարձրաձայն աղոթը, որից հետո, սակայն Հովհաննիսյանի համակիրները չեն դադարում հավատալ նրա վարած քաղաքականության հաջողությանը:

Այսօր էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատականներ տվեց բազմաթիվ երևույթներին, որոնց վերաբերյալ ցանկացած մեկի բացասական գնահատականը ժողովրդի սրտից է:

Ժառանգության առաջնորդը 7 դաս ներկայացրեց, որոնք համարեց նաև իր սերտած դասերը, իսկ քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի համար մեղադրեց նաև ընդդիմադիր ուժերին, որն առավել տարակուսելի է:

Ընդդիմադիր ուժերի մասին խոսելիս ընդդիմադիրները բավականին հաշվենկատ են լինում և ձգտում են չփնովել  գործող իշխանություններին դեմ արտահայտվող ուժերին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն արեց հակառակը նույնչափ մեղավոր համարեց ընդդիմադիրներին:

Ժառանգության առաջնորդը չզլացավ փնովել նաև լրատվամիջոցներին, հավանաբար  այն բանի համա, որ նրա ետևից մարզ առ մարզ, տուն առ տուն, բակ առ բակ գնացել և լուսաբանել են:

Այսքանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չի զլանում հրապարակավ քննադատում է բոլորին` բացի իրենից:

Հովհաննիսյանը այսօր հայտարարեց նաև, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի, իսկ ժողովուրդը թող սպասի մինչև ապրիլ և դեռ քանի գարուն պետք է սպասի:

Հ.Գ. Նման տրամաբանությամբ դժվար թե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա  սահմանադրական հեղափոխություն  իրականացնել:

 

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով