Րաֆֆի Հովհաննիսյանը շրջագայում է

Heritage Party leader Raffi Hovhannisyan holds a rally on Freedom Square«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, մեկնել է ԱՄՆ, որտեղից էլ որոշել է այլ երկրներ մեկնել՝ հանդիպումներ ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը: Թեև մեկնելու առիթը մայրիկի ծննդյան օրը նրա կողքին լինելն էր, բայց հընթացս նաև քաղաքական խնդիրներ պետք է լուծի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Այժմ «Ժառանգության» ղեկավարը դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը. «Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա արտասահմանում է, այնտեղ հանդիպումներ ունենում է և դեռ ունենալու է համայնքի ներկայացուցիչների և այլոց, արտաքին գործընկերների հետ: Անդամագրվելու խնդիր մենք չենք լուծում, մենք կուսակցություն չենք և անդամագրում չունենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով