Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտել է իր հացադուլների իրական նպատակը

Hovik-Abrahamyan-meet-with-Raffi-Hovhannisyan65-e1348829257504«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ըստ էության, ուշագրավ բացահայտում է արել. պարզվում է՝ նա առ այսօր հացադուլ հայտարարել է ոչ թե քաղաքական, այլ՝ անձնական նկատառումներից ելնելով, նիհարելու համար: «Նայելով իմ քաշին՝ շատերն են ասում, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»,-երեկ ասել է նա: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան Ր.Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե ինչու նախորդ տարվա ապրիլի 9-ին ինքը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու: ««Սերժիկ հեռացիր» գոչյունների ներքո մենք շարժվեցինք այդ հոգեհանգիստը կատարելու Ծիծեռնակաբերդում: Դրանից հետո էլ Հայաստանի ոստիկանապետը որոշեց միանալ մեզ»,-ասաց նա:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

 


Այս թեմայով