Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Տրանսպորտի ուղեվարձը կդառնա 200 դրամ

Տրանսպորտի ուղեվարձը կդառնա 200 դրամ

F8W3394Երևան քաղաքում երթուղային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը, կրկին մտնում է ակտիվ քննարկումների փուլ: Հասկանալի է, որ իշխանությունները այնուամենայնիվ կթանկացնեն ուղեվարձը: Politik.am-ի տեղեկություններով Տարոն Մարարյանը գծատերերի հետ հանդիպման ընթացքում՝ նրանց հորդորել է այս անգամ ավելի խիստ դնել հարցը և ստեղծել տպավորություն, որ իրենք ամեն գնով թանկացում են պահանջելու: Եվ ըստ այս հրահանգի գծատերերը կպահանջեն, որպեսզի ուղեվարձը լինի 200 դրամ, իսկ այդ ընթացքում Տարոն Մարգարյանը քաղաքապետ-քաղաքապետ  կխաղա և «կմիջնորդի», որ գոնե 150 դրամով բավարարվեն՝ գծատերերը, քանի որ քաղաքացիները չեն կարող 200 դրամ վճարել: Տարոն Մարգարյանը համոզված է, որ այս դեպքում, «համ գայլերը կուշտ կլինեն, համ ոչխարները անվնաս»:

Դիտվել է 522 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy