Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է

IMG_7210Տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Թե ե՞րբ եւ ի՞նչ չափով դա տեղի կունենա՝ փոխքաղաքապետը դժվարացավ պատասխանել, ասելով, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը շարունակում է աշխատանքը: «Հանձնաժողովն աշխատում է բաց եւ թափանցիկ, ու հավանաբար 1 ամսից կամ մի քիչ ավելի ժամկետում կավարտի աշխատանքները»,- ասաց Կ. Արեյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովում կան նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երեւանի փոխքաղաքապետը խոստացավ, որ տրանսպորտի թանկացումից հետո սպասարկման որակը արմատապես կբարելավվի:

Աղբյուրը news.am

 


Այս թեմայով