Տրանսպորտային միջոցների գրանցման Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումն այս պահին չի սպասարկում քաղաքացիներին. ՃՈ հայտարարությունը

2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Այս թեմայով