Տո հեր օրհնածը չբռնի՞ իրեն էլ աշխատանքից ազատի …

063835e605dd9f06425b73ae0155d988Ոստիկանապետը, խեր լինի, գրիչն առել և «ենթակաների վրայով խազ է քաշում»: Չեմ ուզում և՛ վերջ: Չի համապատասխանում համազգեստին և՛ վերջ: Համազգեստից պիտի հանել և՛ վերջ: Վերջին շրջանում ազատումների մասով փորձում է հասնել նախագահին, բայց դե նախագահն էլ հո տեղը կանգնա՞ծ չի… Այսօր էլ իմացա, որ «մինի եղեռնի նման մի բան է եղել». Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները / news. am/ :  Քիչ առաջ նրա հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը։ Աշխատանքից ազատվել է նաեւ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Թափով է աշխատում մեր ընկեր Գասպարյանը: Մանավանդ երբ լսում ենք, որ ազատման պատճառը եղել է քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքը, մի տեսակ մեզ ՀՀ քաղաքացի՜ ենք զգում:

Ամբողջական այստեղ

 


Այս թեմայով