Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից

 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից առաջարկված՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը (եթե մեկ այլ ընկերության հետ միասին զբաղեցնում է շուկայի կեսը): Այլ կերպ ասած՝ եթե որեւէ ընկերությունը զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չի կարող համարվել։ Բացի այդ, պատգամավորներն առաջարկում են գերիշխող համարել 4 եւ ավելի օբյեկտներով ու ավելի քան 500 մլն դրամի շրջանառություն ունեցող առեւտրի կենտրոնները։

Կառավարության նիստում ևս հնչել են նախագծին առընչվող որոշ առաջարկություններ, ինչին համաձայն են նաև օրենքի նախագծի հեղինակները: Օրենքի նախագիծն առաջարկություններով հանդերձ արժանացել է կառավարության հավանությանը:

 


Այս թեմայով