Տնտեսական աճի ցուցանիշը դժվար թե գերազանցի 3%-ը

Աշխարհում պարենամթերքն էժանացել է 20.7 տոկոսով, իսկ Հայաստանում թանկացել է 4 տոկոսով«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ այս տարվա ընթացքում վերջին անգամ ամփոփել է 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱՎԾ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող բացասական ճնշումները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Սա փոքր-ինչ տարօրինակ է։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մտադիր է տարին փակել գոնե 3.5 տոկոս տնտեսական աճով՝ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումներ անող միջազգային կազմակերպությունների և մյուս «չուզողների»։ Սակայն տնտեսական ակտիվության նվազումը 0.7 տոկոսային կետով մի տեսակ չի տեղավորվում այդ ցանկության մեջ։ Եթե դինամիկան դեկտեմբերին նույնը լինի, ապա տնտեսական աճի ցուցանիշը դժվար թե գերազանցի 3%-ը։

Սա, ըստ էության, կարելի է մեկնաբանել երկու տեսնակյունից։ Կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հաջորդ տարվա հունվարին մեզ կուրախացնի դեկտեմբերյան բուռն աճով և կապահովի տարվա կտրվածքով խոստացված ցուցանիշը։ Կա՛մ էլ հայրենի կառավարությունը տարվա վերջին փոշմանել է և որոշել է համեստություն անել՝ մի քիչ նվազեցնել աճի ցուցանիշը»,-գրում է թերթը։

 

Մանրամասները՝  <168ԺԱՄ> թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով