Home » ՄԱՄՈՒԼ » Տղերքը խաբվեցին. Հրանտ Մարգարյանը՝ «Սասնա ծռերի» մասին. «Ժողովուրդ»

Տղերքը խաբվեցին. Հրանտ Մարգարյանը՝ «Սասնա ծռերի» մասին. «Ժողովուրդ»

Հրանտ Մարգարյան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը նախկինում եղել են ՀՅԴ անդամներ: «Ժողովուրդ»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ ինչու էին իրենց նախկին կուսակիցները նման ծայրահեղ քայլի դիմել եւ ինչ արդյունքի հասան:

«Ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին:

Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Տղերքը խաբվեցին»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 286 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy