Տղամարդիկ կանանց համար պետք է խենթություններ անեն. Արամ Կարապետյան

aramՄենք շարունակում ենք այլ տեսանկյունցի ներկայացնել հայտնի հասարակական-քաղաքական գործիչներին: Այս անգամ Politik.am-ի զրուցակիցն է Նոր Ժամանականեր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

-Երկու բառով բնութագրեք ձեզ:

-Մարդ ով շատ է սիրում կյանքը և մարդկանց :

— Ինչպիսինն է քաղաքականությունից դուրս ապրող Արամ Կարապետյանը :

-Կենսուրախ:

-Եթե ոչ քաղաքական գործիչ ապա ի՞նչ:

— Գիտնական:

— Մարդ/ մարդիկ, ում գոյությունը ստիպում է ավելի ոժեղ լինել:

-Կարծում եմ մարդուն ուժեղ լինել միշտ ստիպում է լավ ընտանիքը:

— Ի՞նչն է օգնում հաղթահարել կյանքում առաջ եկող խնդիրները:

— Սերը դեպի մարդիկ և հավատն առ Աստված

-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ,ապա ում համար կամ հանուն ինչի):

-Խենթություններ արել եմ և շարունակում եմ անել : Դպրոցական տարիներին , երիտասարդ ժամանակ , մորս համար , սիրելի կնոջս համար , հանուն որի խենթություններ անում եմ հիմա էլ և շարունակելու եմ անել միշտ: Ընդհանրապես տղամարդիկ կանանց համար պետք է խենթություններ անեն : Կին չսիրող տղամարդիկ ինձ համար տղամարդ չեն : Կոչ եմ անում բոլոր տղամարդկանց յուրաքանչյուր տարիքում խենթություններ անել կանանց համար :

-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել:

-Շատ վառ , շատ հաճելի ու շատ հիշվող :

-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:

-Ես հիմա 52 եմ դառնում և երբեք տարիքս չեմ թաքցրել: Կարծում եմ այն տղամարդիկ , ովքեր չեն թաքցնում իրենց տարիքը երբեք չեն փոխվում, միշտ հոգով երիտասարդ են մնում : Հետևաբար կլինեմ այնպիսին ինչպիսին հիմա եմ :

— Մենակ մնում ե՞ք դուք ձեզ հետ:

-Միանշանակ: Յուրաքանչյուր մարդ էլ մնում է ինքն իր հետ, եթե դրանից չի վախենում: Որովհետև կան մարդիկ, որ վախենում են իրենք իրենց հետ մնալ :

-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:

-Շատ մեծ քանակությամբ անպատասխան հարցեր ունեմ առ Աստված :

-Ինչի՞ համար կզղջայիք:

-Կզղջայի երկու բանի համար: Եթե հայ չծնվեի: Եվ կզղջամ, եթե մենք որևէ բան հիմա չփոխենք :

-Ի՞նչ չէիք անի երբեք:

-Չեմ ծախվի և արդարությանը դեմ չեմ գնա :

-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:

-Ավելի լավ է մի հարցրեք :

-Եթե ունենայիք հնարավորություն ….

-Եթե հնարավորություն ունենաի երեք բան կանեյի `

ա .կկերակրեի աշխարհի բոլոր որբ երեխաներին

բ.կապահովվեի աշխարհի բոլոր ծերերին

գ .Հայաստանում հնարավոր ամեն ինչ կտրուկ կփոխեի դեպի լավը :

-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:

— Նույն կերպ : Կցանկանայի նույն ընտանիքում ծնվել , ունենալ նույն ծնողները , նույն մանկությունը ,նույն հարազատները , կազմել նույն ընտանիքը ունենալ նույն կինն ու երեխաները : Կցանկանայի, որ կյանքի կարևոր , ոչ նյութական հատվածը լիներ նույնը:

— Ամա՞ռ, թե՞ ձմեռ:

-Ամառ

— Սիրելի ռեժիսորը , ֆիլմը :

-Սիրելիները շատ են , կառանձնացնեմ Ֆրունզե Դովլաթյանի << Բարև , ես եմ >> ֆիլմը :

-Սիրելի գրողը , ստեղծագործությունը:

-Ավետիք Իսահակյան <Աբու — Լալա Մահարի>

— Սիրելի ուտեստը :

-Սիրելիները երկուսն են ` հաց , պանիր պոմիդորը և թփով դոլման

-Վաղը աշխարհի վերջն է, ի՞նչ կանեք:

-Կարծում եմ այն ինչ ցանկացած նորմալ մարդ: Կաղոթեյի և ցանկացած պարագայում կցանկանաի , որ ինչ էլ լիներ , ընտանիքիցս , հարազատներիցս և բոլոր երեխաներից հեռու լիներ :

 


Այս թեմայով