Տիդիիիթ, ԱՐԱ

1-1_701Երեկ երեկոյան Արշակունյաց պողոտայի եւ Գ. Նժդեհի խաչմերուկում ինքնաբուխ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ճանապարհային ոստիկանությունը ժամը 18-ի մոտակայքում փակել է խաչմերուկը Սերժ Սարգսյանի ավտոշարասյան համար:

Պիկ ժամի պատճառով հսկայական խցանում է առաջացրել: Վարորդները, հասկանալով, որ փակումը տեղի է ունեցել կառավարական շարասյան պատճառով, սկսել են «սիգնալ» տալ: Առաջինին հաջորդել է երկրորդը, երկրորդին երրորդը, եւ Ս. Սարգսյանը խաչմերուկը հատել է «սիգնալների» տակ: Ականատեսների վկայությամբ, ինքնաբուխ ակցիան չէր կարելի հուժկու անվանել, բայց առաջին անգամվա համար բավական տպավորիչ է եղել: Մեծ է հավանականությունը, որ սա շարունակություն կունենա` դառնալով ավանդույթ: Կոնկրետ երեկ ակցիան մի փոքր ավելի մեղմ տարբերակով կրկնվել է երկու ժամ անց, երբ Սերժ Սարգսյանի շարասյունը վերադարձել է նույն ճանապարհով: Ըստ ամենայնի, Սարգսյանը կարճատեւ այց է կատարել «Էրեբունի» օդանավակայան, որն ինչպես հայտնել ենք, փոխանցվում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերին:

<<Հայկական Ժամանակ>>

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով