Տիգրան Սարգսյան. «Լցվեք համբերությամբ և հետևեք»

tigran-sargsyan01Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակը ժամանեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: 168.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նա նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթաժողովից: Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց. «Միայն դրական ակնկալիքներ ունենք: Լցվեք համբերությամբ և հետևեք: Մեկ օրից ամեն ինչ պարզ կլինի»: Մեր հարցին, թե արդյոք փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է, գործադիր մարմնի ղեկավարը ուղիղ պատասխան չտվեց, միայն հորդորեց համբերել. «Մի փոքր համբերեք»: Հիշեցնենք, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս, որտեղ մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթաժողովին, ուստի ՀՀԿ ԳՄ նիստը հրավիրվել է այսօր: Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի հենց վիլնյուսյան վերահոժովի հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/27/303858.html

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով