Տիգրան Սարգսյանն ու Խոսրով Հարությունյանը պայքարի են դուրս եկել

տիգրան սարգսյանՀերթական մարտն է բռնկվել իշխանության խոհանոցում: Այս անգամ մարտնչող կողմերն են ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ՀՅԴ-ն եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Մեր տեղեկություններով, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը, որոնք ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար են այս տարվա հունվարից եւ ստանում են ամսական 12 հազար դոլար աշխատավարձ, առաջիկայում թերեւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Բանն այն է, որ մինչեւ այս տարեվերջ պետք է ձեւավորվի ԵՏՄ տնտեսական նոր, 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա երկու անդամ: Այս պահին ՀՀ-ն ԵՏՄ-ում ունի 3 նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին, Արա Նռանյանը եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը: Վերջինս, հիշեցնենք, եկող տարվա փետրվարից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Այսինքն, 4-ից 2-ը պիտի մնան: Թեժ մարտը շարունակվում է. ՀՅԴ-ն ու Հարությունյանն էլ իրենց հերթին հույսները չեն կորցրել»:

Առավել մանրամասն՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով