Տիգրան Սարգսյանի վերադարձը

տիգրան սարգսյանՂազախստանի Բորովոյե բնակավայրում` պետությունների նախագահների մակարդակով ԵՏՄ գագաթաժողովում, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պայմանավորվել են` ով կփոխարինի ռուսաստանցի Վիկտոր Խրիստենկոյին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրան  կփոխարինի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնել է նիստը վարող` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է РБК-ն:

Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016 թվականի փետրվարին։

РБК-ի աղբյուրը հայտնել է, ուրբաթ օրը նախագահների հանդիպումից առաջ հարցը դեռ որոշված չի եղել։ Քննարկվել են տարբերակներ, այդ թվում՝ անհրաժեշտ է եղել որոշել` ո՞ր երկրից է հարկավոր սկսել կոլեգիայի ղեկավարի ռոտացիան՝  միայն 2015 թվականի հունվարից միացած անդամի՞ց, թե՞ Բելառուսից, որը կանգնած է միության ակունքներում։

Դիտվել է 268 անգամ
 


Այս թեմայով