Home » ՄԱՄՈՒԼ » Տիգրան Սարգսյանի սուտը բացահայտվեց

Տիգրան Սարգսյանի սուտը բացահայտվեց

1438430713-5386«Նախորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կսկսվի Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն էլ հաղորդագրություն է տարածել մանրամասն նկարագրելով այդ ծրագրի պատմությունը։ Բայց ոչ վարչապետը, և ոչ էլ նախարարությունը չեն նշել մի ուշագրավ «մանրուք»։ Երևի մոռացել են, որ շինարարություը վաղուց արդեն «սկսվել է» և վաղուց «ավարտվել»։ Դեռ 5 տարի առաջ, հեռավոր 2010 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն միասին «ստարտ» են տալիս Հայաստան-Իրան երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարությանը։

Հենց այն նույն էլեկտրահաղորդման գծի, որի շինարարությունը կրկին պետք է մեկնարկի հաջորդ շաբաթ։ 2010 թվականին պաշտոնապես մեկնարկած այդ շինարարությունը պետք է ավարտվեր 18 ամսից։ Այսինքն՝ 2012 թվականի ապրիլին էլեկտրահաղորդման գիծը պետք է պատրաստ լիներ։ Ի դեպ, հայ-իրանական էներգետիկ հարաբերություններում սա միակ «սկսված» ծրագիրը չէ։ 2012 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը։ Գործնականում, սակայն, շինարարություն ընդհանրապես չի ընթանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 499 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy