Տիգրան Սարգսյանի խնամին ապօրինաբար տիրացել» է քաղաքացիների շինությանը

տիկ«Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը «Առավոտ» օրաթերթին պատմում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել» իրենց քարե շինությանը։

Արմեն Տիգրանյան 15 հասցեում 1982 թվականին Խաչատրյաններն իրենց բնակավայրին կից կառուցել են քարե շինություն, և Շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քարե շինությունը ձևակերպվել է Լեմբերիկ Խաչատրյանի անունով։ Ս. Խաչատրյանի խոսքերով՝ հետագայում իրենք համաձայնության են եկել նաև իրենց հարևան Արթուր Խաչատրյանի հետ և նրա համաձայնությամբ ստացել նրան պատկանող փոքր հողատարածքը։ Նրա խոսքերով՝ իրենք բազմիցս դիմել են քաղաքապետարան, կադաստրի պետական կոմիտե՝ տարածքի և շինության սեփականաշնորհման համար, և ստացել են մերժում՝ հողի մասին օրենքի բացակայության հիմքով։ Իսկ նախորդ տարի սեփականաշնորհման գործընթացը վերսկսելու համար նորից են դիմել, հենց այդ ժամանակ էլ գործը վերահսկող ճարտարապետից իմացել են, որ իրենց պատկանող քարե շինությունն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքն արդեն սեփականատերեր ունեն։ Սուսաննա Դավթյանի ներկայացմամբ՝ վարչապետի խնամին՝ Հրանտ Սուվարյանը, «հարևաններին մոլորության մեջ գցելով»՝ համասեփականատեր է դարձել նաև նրանց հողատարածքին՝ ներառելով Լեմբերիկ Խաչատրյանին պատկանող քարե շինությունը։ «Պատճառաբանելով, թե համասեփականատեր դառնալով՝ կօգնի նրանց հեշտ սեփականաշնորհել իրենց հողատարածքները ու գույքերը, առաջին երեք հարևանների սեփական հողատարածքները դարձան ընդհանուր համասեփականություն՝ առանց մեր հարևանների իմացության։ Քաղաքապետարանի որոշմամբ՝ հաստատված ընդհանուր հատակագծում ներառվել է նաև մեր քարե շինությունը։ Այն, որ Սուվարյանը նշված հողատարածքի համասեփականատեր չի եղել նախկինում, դրա մասին վկայում են մեզ մոտ և կադաստրում գտնվող փաստաթղթերը».– ասաց տիկին Դավթյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝«Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով