Տիգրան Սարգսյանին փորձում են կենդանացնել՝ Ծառուկյանի անվան շուրջ ստեր տարածելով

տիգրան դեսպանԱյն որ գործարար Գագիկ Ծառուկյանը նոր հնարավորություններ է ստեղծում մանր և միջին առևտրով զբաղվող ՀՀ քաղաքացիների համար կարծես թե շարունակում է անհանգստացնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:  Հակառակ դեպքում ինչով բացատրել այն, որ վարչապետի շահերը սպասարկող որոշ գործիչներ սկսել են ակտիվորեն քննադատել Ծառուկյանին:
Նախկին վարչապետը, ով փորձում է ԵԱՏՄ-ում ստացած նոր պաշտոնի միջոցով վերակենդանանալ և չջնջվել հանրության հիշողությունից՝ իրեն սատարող գործիչների միջոցով քննադատության է ենթարկում ԱՌԻՆՋ ՄՈԼ առևտրի կենտրոնում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, ըստ որի սխալ էին մարդիկ, երբ փորձում էին հանրությանը համոզել, որ համաշխարհային ճգնաժամը կշրջանցի Հայաստանը: : Գագիկ Ծառուկյանը, այս միտքը առաջին անգամ չէ, որ հնչեցնում է: Նա միշտ է հայտարարել, որ աշխարհում տեղի ունեցող պրոցեսները չեն կարող չազդել Հայաստանի վրա և մենք էլ պետք է հաշվի նստենք աշխարհում տեղի ունեցող պրոցեսների հետ ու պատրաստվենք, որպեսզի մեր երկիրը քիչ ցնցումների ենթարկվի:
Եվ ահա Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը որոշ շրջանակներ փորձեցին բացասական լույսի ներքո ներկայացնել և ստեղծել տպավորություն, թե Ծառուկյանը փորձում է վնասել Տիգրան Սարգսյանին:
Հարգելիներս Տիգրան Սարգսյանին վնասել և վնասելու է իր իսկ վարած տնտեսական խայտառակ քաղաքականությունը: Նա այլևս ապացուցելու բան չունի: Բոլորն արդեն գիտեն, որ նախկին վարչապետը ձախողակ է և անպետք մասնագետ տնտեսագիտության մեջ: Դրա մասին շատ պարզ և հանգամանալից խոսել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ու իրենից հետո, որևէ այլ ասելիքն ավելորդ է  դառնում: Իսկ Ծառուկյանի անվան շուրջ ստեր տարածելով չի ստացվի կենդանացնել Տիգրան Սարգսյանին:

Դիտվել է 155 անգամ
 


Այս թեմայով