Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու են «Տիգրան Սարգսյան 2»-ով

Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու են «Տիգրան Սարգսյան 2»-ով Նույն բանն է անելու, նույն ձևով շարունակելու է աշխատել։ 

«Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան՝ ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Աժ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությանը։

Նա նշել է, թե այդ նախաձեռնության մեջ դրական ոչինչ չի տեսնում, քանի որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու են «Տիգրան Սարգսյան 2»-ով: «Նույն բանն է անելու, նույն ձևով շարունակելու է աշխատել։ Բան չի փոխվելու ՝ մնալու է միայն այն, որ՝ քամի արեցինք, գոլորշի բաց թողեցինք, խաբեցինք… Տիգրան Սարգսյան 2-ն էլ կասի, թե՝ բա ընկերներ ենք, էս ձեզ կերակրամանը, մի քիչ էլ դուք օգտվեք»,– նշել է նա։

Հարցին, թե ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը պաշտոններ ստանալու համա՞ր է, նա դրական պատասխան է տվել՝ ասելով. «Բա հակառակ դեպքում՝ էլ ինչի՞ համար։ Բացատրեք ինձ… ինչին է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով։ Գործող վարչապետը նախկինում անկուսակցական մարդ էր, խաչը պաչեց՝ դարձավ հանրապետական, որ նախագահի ասածներն անի։ Եթե երկրում բան է փոխվելու, դա նախագահի հրամանով է լինելու»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ 168 ժամ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով