Տիգրան Սարգսյանին չեզոքացրեցին

տիգրան դեսպանԺողովուրդ ջան: Այսօր որոշեցի անդրադառնալ մի հարցի, որպեսզի Դուք ականատես լինեք իշխանական պրոպագանդայի և ագիտացիայի որակին ու անգրագիտությանը: Եվ այսպես . Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից և նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի առաջարկով նա 2016 թվականի փետրվարի 1-ից ղեկավարելու է ԵԱՏՄ `Միասնական Տնտեսական Կոմիսսիայի Կոլեգիան, 4 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ (ՄԻՆՉԵվ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ը): Այսինքն` նա 2016-ի փետրվարի 1-ից ՀՐԱԺԱՐՎԵԼՈւ Է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ըստ ներկայիս ժամանակացույցի `Հայաստանում հիմնական ընտրական պրոցեսները գնալու են 2017-2018 թվականներին: Ստացվում է , եթե Սարգսյանը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ չի տալու ԵԱՏՄ-ում իր ապագա պաշտոնից, նա պաշտոնապես չի կարող մասնակցել հայաստանյան որևէ ընտրական գործընթացի: Եթե մասնակցելու է, ապա ստացվում է 2014-2016 թվականներին երեք անգամ տարբեր պաշտոններից հրաժարական տված անձը նորից ուզու՞մ է վերադառնալ…Ով այս գործընթացին լուրջ կվերաբերվի, ինչքան էլ իշխանությունները մեզ փորցեն այլ բան մատուցել և քաղաքական դաշտը էլ ավելի պղտորել: Փաստը մնում է փաստ` եթե Տիգրան Սարգսյանը չհրաժարվի իր նոր պաշտոնից, ապա նա, պաշտոնապես, 4 տարով «դուրս է » բերված Հայաստանի քաղաքական դաշտից և իր ապագա կարգավիճակով որևէ լուրջ ազդեցություն Հայաստանում չի ունենալու: Ինչպես չուներ ,այդ պաշտոնում,իր նախորդը` Վիկտոր Խրիստենկոն Ռուսաստանում…
Հ.գ Հասկացեք վերջապես Տիգրան Սարգսյանը նշանակվել է չորս տարով Կարլ…կներեք Միքայել, չորս այլ ոչ թե մեկ…

Գրում է Արամ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով