Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տիգրան Սարգսյանը ուղղակիորեն ստել է. Նաիրա Զոհրաբյան

Տիգրան Սարգսյանը ուղղակիորեն ստել է. Նաիրա Զոհրաբյան

TigranSargsyanԱյսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ գազի պարտքի հետ կապված ոչ իշխանական խմակցությունների նախաձեռնությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:
«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գազի գինը չի բարձրացվել: Այսինքն՝ ուղղակիորեն ստել է, իսկ ինչ պետք է անեն ստախոս պաշտոնյաները: Նրանք ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում տալիս են հրաժարական, բայց իհարկե, մեր երկիրն առաջնորդվում է բացարձակապես խաղի այլ կանոններով, որովհետև ստախոսությունը, խափելը, սեփական ժողովրդին քցելը, սեփական ժողովրդից թաքցնելը խաղի նորմ և կանոն է և մեկ րոպե անգամ չկասկածեք, որ վաղը այս կառավարությունը այս նույն վարչապետի գլխավորությամբ աստեղ կնստի և սոիկյան դեմքի հանդարտությամբ կպատասխպանի բոլոր հարցրին հերթական անգամ մոլորեցնելով, խաբելով, քցելով »,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն ու շարունակելով նշեց, որ ցանկանում է ստանալ հստակ հարցի պատասխան, թե որտեղից է ձևավորվել 300 միլիոն դոլոր գազի պարտքը:
«Երկրորդ՝ ինչպես է պատահում, որ սահմանին գազի գինը մենք ստանում ենք նորմալ գնով և 6000 հազար, մոտավորապես, սպառողին այն հասնում է ահավոր թանկ գնով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանն ու հնչեցրեց երրորդ հարցը, թե ինչու՞ կնքվեց գազային պայմանագիրը, որը մինչև 2043 թվականը պահպանելու է մի ստատուս քվո, որն ուղղակիորեն Հայաստանին զրկելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրների որևէ հնարավորությունից:
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղարը դիմելով օրենսդիրների մեծամասնությանը հարցրեց, թե ինչն է խանգարում, որպեսզի ստեղծեն ժամանակավոր հանձնաժողով և ստանալ իր հնչեցրած հարցերի պատասխանները:
«Սրանք հարցեր են, որոնց պատասխաննեն իրավունք ունի ստանալու ՀՀ քաղաքացին, Սրանք հարցեր են, որոնց պատասխաննեն իրավունք ունի ստանալու այն քաղաքացին, որը հունվարի առաջին օրերին մոլորված կանգնած էր դրամարկղներում և չէին կարողանում վճարել իրենց գազի դիմաց»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 147 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy