Տիգրան Սարգսյանը հրահանգել է արշավ սկսել Նաիրա Զոհրաբյանի դեմ

qZAymHaSqqhdSA65AY1vDSkKj5Ինչպես հայտնի է Ազգային Ժողվում կառավարությանը նեղը գցող պատգամավորները այդքան էլ շատ չեն, սակայն կան պատգամավորներ, որոնք շատ կոնկրետ հարցեր դնելով անհարմարություններ են պատճառում Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնարկին:

Կառավարություն կոչվող հիմնարկին հիմնական նեղը գցողները ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն են: Կառավարությունը իրենց հավատարիմ լրատվամիջոցներով վաղուց էր սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Հիմա արդեն հերթը Նաիրա Զոհրաբյանինն է: Կառավարության որոշ շրջանակներում խոսում են, որ Տիգրան Սարգսյանն անձամբ է հրահանգել իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներին աշխատել Նաիրա Զոհրաբյանի դեմ: «Կառավարություն» հիմնարկի ղեկավարն ասել է, որ պետք է ամեն բան անել, որպեսզի Նաիրա Զոհրաբյանի հեղինակության վրա «ցեխ շպրտվի»: Եվ ահա այդ լրատվամիջոցները գտել են ճանապարհը. նրանք փորձում են Նաիրա Զոհրաբյանի դեմ հանել որոշ ԲՀԿ-ականների: Թե որքանով կհաջողվի Տիգրան Սարգսյանի ծրագիրը ժամանակը ցույց կտա:

 


Այս թեմայով