Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալու

1-1Իշխող հանրապետականի շատ նեղ եւ իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու:

Երեկ, երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին հարցրեցինք` իրականությանը համապատասխանո՞ւմ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Ոչ: Վարչապետն անձամբ շատ շահագրգռված է, որ իրականությունը պարզվի եւ հույս ունի, որ վերջին ձերբակալությունից հետո հանրությանն ամեն ինչ պարզ կլինի»: Վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցություններն այս ընթացքում պարբերաբար ակտիվացել ու նույն տեմպով էլ մարել են, իսկ իշխող ՀՀԿ-ն մինչեւ վերջերս էլ հայտարարում էր, թե իրենց օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա: Այդուհանդերձ, օֆշորային սկանդալի առանցքային դեմքի, գործարար Աշոտ Սուքիասյանի ձերբակալումից հետո, ՀՀԿ-ական շրջանակներում թարմացել է վարչապետի հրաժարականի թեման:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 156 անգամ
 


Այս թեմայով