Տիգրան Սարգսյանը կոռուպցիայի նկատմամբ հակումներ ունեցող մարդ է

Հրանտ-Բագրատյան11ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ բացասական է վերաբերվում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը: «Չի կարելի կոռուպցիայի մեջ թաղված պաշտոնյային նշանակել ԵՏՄ բարձր պաշտոնին»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում՝ հիշեցնելով Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված պատմությունները՝ «Նաիրիտ»-ի անհասկանալի պատմությունը, օֆշորային սկանդալը:

Բագրատյանի կարծիքով` Տիգրան Սարգսյանը մարդ է, ով հայտնի է իր կոռուպցիոն հակվածությամբ, մարդ, ով փորձում է սկանդալների մեջ ներքաշել անգամ երկրի նախագահին, և հանկարծ հայտնվում է ԵՏՄ բարձր պաշտոնում: «Ամենայն հավանականությամբ, կդիմենք ԵՏՄ երկրների ղեկավարներին` ասելով` դուք պայքարում էիք կոռուպցիայի դեմ, իսկ Տիգրան Սարգսյանը կոռուպցիայի նկատմամբ հակումներ ունեցող մարդ է»,- ասաց պատգամավորը:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով